Posted in Մաթեմատիկա 6

Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն

Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն

Եթե մեզ հետաքրքրում է միայն առարկայի երկարությունը, ապա այն
կարելի է պատկերել հատվածի տեսքով:
Դրա համար նշենք A և B կետեր, այնուհետև օգտագործելով քանոնը,
դրանք միացնող գիծ տանենք: Կստանանք A և B ծայրակետերով
հատված: Ասում են AB հատված:

A B

Հատվածի ծայրակետերը նշանակում են լատիներեն մեծատառերով՝
A,B,C,D,…

Սովորաբար հատվածի երկարությունը նշանակելու համար
օգտագործում են երկու գծիկ:
Օրինակ՝ | AB |=9սմ:

Հատվածի հիմնական հատկությունը՝

Հատվածի երկարությունը փոքր է նրա ծայրակետերը միացնող
ցանկացած ուրիշ գծի երկարությունից:
Երկու կետերը միացնող հատվածի երկարությունը կոչվում է այդ
կետերի հեռավորությունը:

Ճառագայթ- ունի սկիզբ, բայց չունի վերջ
A
A ճառագայթ
Օրինակ՝ արևի ճառագայթը
Ուղիղ-չունի ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ
Օրինակ՝ հորիզոնը
a
a ուղիղ

A B

AB ուղիղ

Հարթ, սահմաններ չունեցող մակերևույթներն անվանում են
հարթություններ։
Օրինակ՝ անապատը, ծովի մակերևույթը։
Միևնույն հարթության վրա գտնվող 2 ուղիղներ կա՛մ հատվում են, կամ ո՛չ։
Միևնույն հարթության վրա գտնվող 2 ուղիղները, որոնք չեն հատվում,
կոչվում են զուգահեռ ուղիղներ ։

 

Հարթության վրա գտնվող յուրաքանչյուր պատկեր կոչվում է
երկրաչափական պատկեր։
Մաթեմատիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է
երկրաչափական պատկերները և նրանց հատկությունները,
կոչվում է երկրաչափություն։

 

 

զուգահեռ ուղիղներ
Հատվող ուղիղներ

 

Հարցեր և առաջադրանքներ
1. Գծեք մի AB հատված և նշեք որևէ 3 կետ, որոնք չեն գտնվում այդ
հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի
վրա:
2. Գծեք այնպիսի AB և CD հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ
պայամաններին`
| AB |=2սմ 4մմ, | CD |=3սմ 4մմ:
Գտեք AB և CD հատվածների գումարը։
2×4=8
3×4=12
12+8=20

3. C կետը գտնվում է AB հատվածի վրա: Հայտնի է, որ CB հատվածի
երկարությունը 3 անգամ փոքր է հատվածի երկարությունից: Որքա՞ն
է հատվածի երկարությունը, եթե | AB |=12 սմ:
12:4=3
CB= 3սմ
AC=3×3=9
4. Գծեք մի հատված, որի երկարությունը 3 սմ-ով մեծ կլինի 4 սմ
երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
4+3=7
5. Գծեք մի հատված, որի երկարությունը 2 անգամ մեծ կլինի 3 սմ
երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
2×3=6
6. Հայտնի է, որ |AB|=4 սմ, |BC|=7 սմ։ Գտեք AC հատվածի
երկարությունը։
A B
C
7. Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել միա քանի ճառագայթներ։ Եթե այո,
պատկերել դրանք։
4+7=11
8. Քանի՞ հարթ մակերևույթից է կազմված ակվարիումը:
5
9. Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ 2 կետ։ Քանի՞
հատված և քանի՞ ճառագայթ կստացվի։
10.Զուգահեռ ուղիղներից մեկի վրա վերցնենք A և Bկետերը, մյուսի վրա՝
C և D կետերը։ Կարո՞ղ են արդյոք AB և CD հատվածները հատվել։

Ոչ չեն կարող , որովհետև զուգահեռ ուղիղների վրա են գտնվում։
11.Միևնույն կետով տարե՛ք 2 տարբեր ուղիղներ։ Այդ կետում
սկզբնավորվող քանի՞ ճառագայթ կստացվի։
12.Ընդամենը քանի՞ հատված է պատկերված։
7 հատված

Author:

Իմ մասին` Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և շատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր ֆիլմեր դիտել: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում և ես շատ եմ հավանում իմ դպրոցը։ ♥♥♥♥

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *