Posted in Երգ-Պար

«Ջամբար ամի», «Պուդուդի» (Ջավախքի 3 ոտք)

Տարածաշրջանը- Ջավախք

Ձեռքերի բռնվածքը- ափերով

Ձեռքերի դիրքը-հորիզոնական

Ժանրը— չարխափան

«Ջամբար ամի» պարանունը տեղացիները բացատրում են հետևյալ կերպ. Ջամբարն անուն է, իսկ «ամի» նշանակում է հորեղբայր։ «Ճամբար» նշանակում է գլխի ժապավեն, պարսկերեն՝ շրջան, օղ, նաև՝ մանյակ կամ վարսակալ։ «Պուդուդի» նշանակում է պուտեր ունեցող, խատուտիկ։ Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար։ Continue reading ««Ջամբար ամի», «Պուդուդի» (Ջավախքի 3 ոտք)»

Posted in Երգ-Պար

Վեր-վերի

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- Չափավոր հանդարտի դեպքում՝ ճկույթներով, արագի դեպքում՝ ուսերից

«Վեր-վերին» համայնքային պար է, որը պատկանում է երկու գնալ մեկ դառնալ պարաընտանիքին։ ՈՒնի դեպի վեր ձգվելու, բարաձրանալու խորհուրդ։ Կոմիտասի բնութագրմամբ «Վեր-վերին» թռնոցի պար է։

Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար», այսինքն՝ «պար դեպի վեր» կամ «վեհամբարձ պար»: Հայկական պարերում թռիչքների և ոստյունների բովանդակությունը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների, կենդանիների, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա: Continue reading «Վեր-վերի»

Posted in Երգ-Պար

Վեր-վերի

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- Չափավոր հանդարտի դեպքում՝ ճկույթներով, արագի դեպքում՝ ուսերից

«Վեր-վերին» համայնքային պար է, որը պատկանում է երկու գնալ մեկ դառնալ պարաընտանիքին։ ՈՒնի դեպի վեր ձգվելու, բարաձրանալու խորհուրդ։ Կոմիտասի բնութագրմամբ «Վեր-վերին» թռնոցի պար է։

Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար», այսինքն՝ «պար դեպի վեր» կամ «վեհամբարձ պար»: Հայկական պարերում թռիչքների և ոստյունների բովանդակությունը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների, կենդանիների, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա:

Պարը բաղկացած է երկու մասից՝ չափավոր հանդարտ և թռնոցի։

Պարաքայլերը՝

Դանդաղ հատվածի պարային քայլերն են.

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • աջ ոտքը կրկին դրվում է դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը, ապա դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Արագ հատվածի պարային քայլերն են.

  • ձախ ոտքի վրա կատարվում է թռիչք և աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը
  • երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Պարեղանակ՝

Posted in Երգ-Պար

Գյովընդ

Ձեռքերի բռնվածքը- ճկույթներով

Ձեռքերի դիրքը-հորիզոնական

Ըստ Աճառյանի պարի ծագումնաբանությունը գալիս է պարսկերենից, որը նշանակում է գունդ։ Ըստ Ստեփանոս Մալխասյանի այն նաև նշանակում է համայքնի ամբողջականություն, մեծ և հզոր միավորում, ինչը նաև մեկնաբանելի է պարի մեջ քանի որ պարում ենք շրջանով։ Այն համայնքային պար է, այսինքն պարում են բոլորը՝ չկան սահմանափակումներ։ Continue reading «Գյովընդ»

Posted in Русский язык 6, English 6, Երգ-Պար, Մաթեմատիկա 6, Մայրենի 6

Գնահատում

Սովորողի անուն ազգանուն, բլոգի հղում՝ Ավդալյան Մարի

Դպրոց, դասարան՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ

Իմ բլոգը բացել ենք մայիս ամսին: Հենց առաջին օրվանից սկսել եմ տեղադրել իմ նյութերը: Ուրախ եմ, որ  ունեմ բլոգ և կարող եմ այնտեղ տեղարել իմ բոլքոր նյութերը: Continue reading «Գնահատում»

Posted in Երգ-Պար, Մայրենի 6, Նախագիծ

Հայաստանի խորհրդանիշները

Հայաստանի դրոշը, զինանշանը և օրհներգը համարվում են Հայաստանի պետական խորհրդանիշները:

Հայաստանի դրոշի գույներն են`կարմիր, կապույտ, նարնջագույն: Կարմիրը խորհրդանշում է հայ զինվորների արյունը, կապույտը ` պարզ երկինք Հայաստանի վրա, նարնջագույնը` Հայաստանի բերրի հողերը: Continue reading «Հայաստանի խորհրդանիշները»

Posted in Երգ-Պար, Ճամփորդություն, Մայրենի 6, Նախագիծ

Բջնի

Ուրբաթ օրը մենք դասարանով գնացել էինք ճամփորդության Բջնի գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Ճանապարհին երթուղայինի մեջ մենք երգում էինք Կոմիտասյան երգեր։ Բջնիյում մենք հաճախեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, նաև Բջնի ամրոց։ Այնտեղ գետի ափին կերանք մեր բրդուջները և կերակրեցինք այնտեղի սագերին։ Շա՜տ լավ օր էր։