Posted in Ճամփորդություն, Պատմություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մարտի 14-ին մենք ընկեր Դիանայի հետ գնացինք Էրեբունի թանգարան։ Առաջինը մենք տեսանք Արգիշտի 1-ի արձանը։ Մենք մտանք ներս և մեզ հանդւպպեց մեր էքսկուրսավարը։ Նա մեզ շատ բաներ պատմեց։ Թանգարանում էքսկուրսավարը մեզ ցույց տվեց Վանի թագավորության Ուրարտուի քարտեզը։ Նաև ցույց տվեց ջրանցքներ, սեպագրեր,  կավից պատրաստած շատ կուժեր, նաև քարից և մետաղից իրեր։ Իմացանք նաև, որ հին ժամանակներում մարդիկ գարեջուր էին խմում։ Դրանից հետո մենք դուրս եկանք թանգարանից և  բարցրացանք 243-անոց աստիճան։ Մենք գնացինք ամրոց։ Ամրոցը շատ հետաքրքիրն էր։ 

 

     

Posted in Ճամփորդություն, Պատմություն

Ճանփորդություն դեպի Հայաստանի պատմության թանգարան

Նոյեմբերի 11-ին մենք ընկեր Դիանայի հետ դասարանով գնացինք Հայաստանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք ժամանակ անցկանցրեցինք շատ հետաքրքիր և հավես։ Գիդը մեզ պատմեց հետաքրքիր փաստեր և ընդանուր տարբեր բաների մասին։ Օրինակ ՝ Քարե դարի մասին, կարասների մասին, քրիստոնյաների մասին և այլն։ Մենք նոր բաներ իմացանք օրինակ այն ժամանակներին մարդկանց թաղել են կարասների մեջ։ Այնտեղ կային գեղեցիկ գորգեր, որոնք ինձ շատ հետաքրքրեցին, որովհետև ես հաճաղում եմ գորգագործության դասերի։ Նաև այդ գորգերը ինձ վրա տպավորություն թողեցին, որովհետև նրանք շատ բարդ գործվածք ունեին և շատ մեծ էին։ 

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Ճամփորդության պատռաստություն դեպի Արատես

6 ժ․ 11 ր․
Արարատի մարզ

Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:
Continue reading «Ճամփորդության պատռաստություն դեպի Արատես»

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի մետրո և կենտրոն

Մարտի 9-ին հայրենագիտության ակումբով մենք գնացել էինք ճամփորդության դեպի Մետրոյի կայարաններ և Երևանի կենտրոնով։ Ճամփորդությունը սկսեցինք «Գարեգին Նժդեհի» կայարանից։ Այնտեղից ընկեր Սոնան գնեց մեր համար անհրաժեշտ քանակության ժետոններ, որ կարողանանք անցնենք մետրո։ Ժետոնը վառ նարնջագույն է, պլասմասից է, վրան նկարած մետրոյի լոգոտիպը, իսկ մյուս կողմում «Սասունցի Դավթի» արձանը։ Առաջինը դուրս եկանք «Սաունցի Դավթի» կայարան, և ընկեր Սոնան մեզ պատմեց արձանի մասին։ Արձանի քանդակագործն է Երվանդ Քոչարը, որը սովետական ժամանակաշրջանի ամենահայտնի հայ քանդակագործն է։ Արձանը տեղադրվել է 1959 թվականին։ Continue reading «Ճամփորդություն դեպի մետրո և կենտրոն»

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Փետրվարի 23-ին մենք հայրենագետների և բնագետների ակումբներով գնացել էինք Սևաբերդ սահնակ քշելու և ձնագնդի խաղալու: Մեր ճամփորդությունը կազմակերպել էր ընկեր Սոնան և ընկեր Շուշանը, մարզիչ ընկեր Միքայելը: Ճանապարհը տևեց մոտ 1 ժամ: Երբ հասանք տեղ, մեր բոլորի աչքերը սկսեցին ցավալ սպիտակ ձյունից և արևից: Ես համարում էի ինձ բախտավոր քանի որ ինձ հետ վերցրել էի հատուկ ակնոցներ, որոնք պաշտպանում էին իմ աչքերը: Այտեղ այնքան ձյուն կար, որ մեր ոտքերը խրվում էին մինչև ծնկները: Մենք դպրոցից մեր հետ վերցրել էինք սահնակներ և հերթով սահում էինք դքից: Ահավոր հոգնում էինք երբ բարձրացնում էինք սահնակները վերև և հիշեցի ռուսական մի ասացվածք. «Любишь кататься, люби и саночки возить»:

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Սևաբերդ


46ր
34,1 կմ

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայիարևմտյան ստորոտին։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ և Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Continue reading «Սևաբերդ»

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդում ենք Երևանի պատմության թանգարան

Մենք 5․1 դասարանով գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին հին Հայաստանի մասին։ Այնտեղի գիդը մեզ շատ պատմեց Երևանի մասին։ Երբ գիդը վերջրացրեց պատմել մենք բաժանվեցինք թմերի։ Մեր հակարակորդների անունը Էրեբունի էր, իսկ մեր անունը Երևան էր։ այնտեղ մենք նայեցինք քարտեզին և մեզ սկսեցին հարցեր տալ։ Իսկ վերջում հաղթեց ընկերությունը։ Հետո մենք պետք է գնայինք Անգլիական այգի, բայց քանի որ մեր ժամանակը քիչ էր մենք գնացինք Կոմայգի:

Posted in Բնագիտություն 6, Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Բուսաբանական այգի

22 րոպե 16,5 կմ․

Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։ Երևանի բուսաբանական այգու գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր  տարածաշրջաններից արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական  հավաքածուների ստեղծումը, դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։ Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ)։