Posted in Բնագիտություն 6

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:Մենք գիտենք, որ երկու միջավայրի բաժանման մակերևույթին տարված ուղղահայացի և ընկնող ճառագայթի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն :Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն :
Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:
Լույսի բեկմամբ են բացատրվում բնության մեջ տեղի ունեցող մի շարք երևույթներ:
Օրինակ
Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա,կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Օրինակ

Լույսի բեկմամբ է պայմանավորված նաև օդատեսիլ (միրաժ) կոչվող երևույթը: Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնում են լճեր, ծովի ափերից օդում դիտում են նավերի պատկերներ: Դրանք իրականում կեղծ պատկերներ են: Նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում ծառի կեղծ պատկերն անապատում: Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով լույսի ճառագայթը, անընդհատ բեկվելով, ընկնում է դիտողի աչքի մեջ: Վերջինիս թվում է, թե ծառի տակ ջրային մակերևույթ է: Իրականում դա երկնքի արտացոլումն է:

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
Օրինակ
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:

lens-a2.gif

Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:

Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։

Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

lens-b2.gif

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:
    Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:
  2. Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը ա)փոքր է լինում անկման անկյունից բ) մեծ է լինում անկման անկյունից
    ա) Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից:
    բ) Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:
  3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում
  4. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
    Անդրադարձման ժամանակ առարկայի տեսքը չի փոխվում, իսկ լույսի բեկման ժամանակ առարկան փոխում է ձևը։
  5. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր: 
  6. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
    Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:
  7. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:
    Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:
  8. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:
    ջրով լի բաժակի մեջ մտցված ձողիկը թվում է կոտրված
Posted in Բնագիտություն 6

Լույսի անդրադարձումը :Հայլիներ

Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, բայց տեսանելի են, կոչվում են լույսի երկրորդային աղբյուրներ։

Հայելիները լույսն անդրադարձնում են անդրադարձման օրենքով։ 

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:

Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է: Continue reading «Լույսի անդրադարձումը :Հայլիներ»

Posted in Բնագիտություն 6

Հաստատուն մագնիսներ։ Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները աշխատում են մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։ Continue reading «Հաստատուն մագնիսներ։ Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:»

Posted in Բնագիտություն 6

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
    Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաք և սառը աստիճանը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
    Երբ ջերմափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանի կլինի
  3. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:
    Սպիրտային և սնդուկային
  4. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:
    Պետք է ջերմաչափի սուր մասը դնել թևատակի մասը, այն ցույց կտա մարմնի ջերմաստիճանը, հետո թափ տալ որպեսզի սնդիկի սյունը իջնի
  5. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում
    Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում
  6. Ո՞ր մեծություն է կեչվում եռման ջերմաստիճան:
    Այս ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան
  7. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:
    Որովհետև Երկրի վրա կյանքը կապված է ջերմության ու լույսի հետ
  8. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:
    բենզինը, քարածուխը, բնական գազը, փայտը, տորֆը, նավթը, մազութը
  9. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:
    Այո, օրինակ բնական գազ, նավթ
  10. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :
    Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացելէկամ ձեռք է բերել լիցք:
  11. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:
    Էլեկրացույցի միջոցով

 

Posted in Բնագիտություն 6

Ջերմային էներգիայի աղբյուրները

վթԵրկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են: Continue reading «Ջերմային էներգիայի աղբյուրները»

Posted in Բնագիտություն 6

Ջերմային երևույթների բազմազանությունը

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ: Continue reading «Ջերմային երևույթների բազմազանությունը»

Posted in Բնագիտություն 6

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում: Continue reading «Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան»