Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Ազատան

Գծել Երևան_ Արուճ_ Թալին_Ազատան_ Ղարիբջանյան_Ջրափի_ Երերույքի տաճար երթուղին։

4 ժ․ 56ր․

261կմ․

Տեղեկություններ գտնել, մշակել  և բլոգում տեղադրել հետևյալ վայրերի մասին`
Արագածոտնի մարզ մարզկենտրոն(քիչ տեղելկություն  երկու նախադասությամբ)
 Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Տարածքը՝ 2753 կմ 2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։ Անվանումը Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Շիրակի մարզ_ մարզկենտրոն(քիչ տեղեկություն)
Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ ՀայաստանիԱրագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։
Արուճ գյուղ, Արուճի քարվանատուն, Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի
Թալինի Կաթողիկե եկեղեցի
Ազատան գյուղ
Ազատանի եկեղեցի
Ղարիբջանյան գյուղ
Ջրափիի քարվանատուն
Երերույքի տաճար
Posted in Մաթեմատիկա 6

Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն

Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն

Եթե մեզ հետաքրքրում է միայն առարկայի երկարությունը, ապա այն
կարելի է պատկերել հատվածի տեսքով:
Դրա համար նշենք A և B կետեր, այնուհետև օգտագործելով քանոնը,
դրանք միացնող գիծ տանենք: Կստանանք A և B ծայրակետերով
հատված: Ասում են AB հատված:

A B

Հատվածի ծայրակետերը նշանակում են լատիներեն մեծատառերով՝
A,B,C,D,…

Սովորաբար հատվածի երկարությունը նշանակելու համար
օգտագործում են երկու գծիկ:
Օրինակ՝ | AB |=9սմ:

Հատվածի հիմնական հատկությունը՝

Հատվածի երկարությունը փոքր է նրա ծայրակետերը միացնող
ցանկացած ուրիշ գծի երկարությունից:
Երկու կետերը միացնող հատվածի երկարությունը կոչվում է այդ
կետերի հեռավորությունը:

Ճառագայթ- ունի սկիզբ, բայց չունի վերջ
A
A ճառագայթ
Օրինակ՝ արևի ճառագայթը
Ուղիղ-չունի ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ
Օրինակ՝ հորիզոնը
a
a ուղիղ

A B

AB ուղիղ

Հարթ, սահմաններ չունեցող մակերևույթներն անվանում են
հարթություններ։
Օրինակ՝ անապատը, ծովի մակերևույթը։
Միևնույն հարթության վրա գտնվող 2 ուղիղներ կա՛մ հատվում են, կամ ո՛չ։
Միևնույն հարթության վրա գտնվող 2 ուղիղները, որոնք չեն հատվում,
կոչվում են զուգահեռ ուղիղներ ։

 

Հարթության վրա գտնվող յուրաքանչյուր պատկեր կոչվում է
երկրաչափական պատկեր։
Մաթեմատիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է
երկրաչափական պատկերները և նրանց հատկությունները,
կոչվում է երկրաչափություն։

 

 

զուգահեռ ուղիղներ
Հատվող ուղիղներ

 

Հարցեր և առաջադրանքներ
1. Գծեք մի AB հատված և նշեք որևէ 3 կետ, որոնք չեն գտնվում այդ
հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի
վրա:
2. Գծեք այնպիսի AB և CD հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ
պայամաններին`
| AB |=2սմ 4մմ, | CD |=3սմ 4մմ:
Գտեք AB և CD հատվածների գումարը։
2×4=8
3×4=12
12+8=20

3. C կետը գտնվում է AB հատվածի վրա: Հայտնի է, որ CB հատվածի
երկարությունը 3 անգամ փոքր է հատվածի երկարությունից: Որքա՞ն
է հատվածի երկարությունը, եթե | AB |=12 սմ:
12:4=3
CB= 3սմ
AC=3×3=9
4. Գծեք մի հատված, որի երկարությունը 3 սմ-ով մեծ կլինի 4 սմ
երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
4+3=7
5. Գծեք մի հատված, որի երկարությունը 2 անգամ մեծ կլինի 3 սմ
երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
2×3=6
6. Հայտնի է, որ |AB|=4 սմ, |BC|=7 սմ։ Գտեք AC հատվածի
երկարությունը։
A B
C Continue reading «Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն»

Posted in Մայրենի 6

Անձրև ու Արևը

Մի օր քաղաքում անձրև եկավ։ Արևը իրեն տխուր էր զգու, որովհետև Արևը առաջին անգամ էր տեսնում Անձրև։ Մի օր Արևը մտածեց, որ պետք է Անձրևի հետ ծանոթանա։ Նա գնաց Անձրևի մոտ և ասաց Անձրևին և ասաց։
— Բարև Անձրև։
Անձրևը պատասխանեց․
— Բարև Արև։
— Կարո՞ղ ենք ընկերներ դառնա, ասաց Արևը
— Այո, պատասխանեց Անձրևը։
Եվ այդպես նրանք դառան ընկերներ։ Երբ Անձրև էր գալիս, Արևը գնում էր Անձրևի մոտ ու այդպես ստացվում էր ծիածան։