Posted in Հայրենագիտություն

Ինքնաստուգում

  1. Ա1. Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Հյուսիս — Վրաստան

Արևելք — Ադրբեջան

Հարավ —  Իրան

Հարավ-Արևմուտք — Նախիջևան

Արևմուտք — Թուրքիա

  1. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Շիրակ- Գյումրի

Լոռի- Վանաձոր

Իջևան- Տավուշ

Արագածոտն- Աշտարակ

Կոտայք- Հրազդան

Գեղարքունիք- Գավառ

Արմավիր- Արմավիր

Արարատ — Արտաշատ

Վայց ձոր- Եղեգնաձոր

Սյունիք- Կապան

  1. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

Ախուրյան 186կմ

  1. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

Արագած լեռ 4044մ

  1. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայք

  1. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Գեղարքունիք

  1. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիր

  1. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

Սյունիք

  1. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Արմավիր

  1. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Հրազդան։

  1. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

Արաքս անցնում է Իրանով

  1. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

Սյունիք

  1. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Շիրակ, Լոռի, Տավուշ

  1. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
    Հրազդան,  Արփա, Ախուրյան, Ազատ, Արաքս, Դեբետ։
  1. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

Արգիշտի թագավորը հիմնել է 782թ․

  1. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

Գյումրու անվանումն է եղել ՝ Կումայրին

  1. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

301թ․ Տրդատ 3-րդի և Գրիգոր Լուսավորիչի կողմից։

  1. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Հայ առաջին կաթողիկոսե

  1. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
    Գառնի տաճար, Խոր վիրապ, Ամբերդ։

20.Տեղադրիր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։

  1. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
  1. Շնորհակալություն։
    Խնդրեմ 💙💙
Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն, Նախագիծ

3-րդ ուսումնական հաշվետվություն հայրենագիտությունից

Մայիս ՝

Երևանի 2800-ամյակի այգի

Ապրիլ ՝

Պարզ լիճ

Տավուշի մարզ

Սուրբ Հարության տոն

Ծաղկազարդ Continue reading «3-րդ ուսումնական հաշվետվություն հայրենագիտությունից»

Posted in Հայրենագիտություն

Երևանի 2800-ամյակի այգի

Այգու ներկայիս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու կազմի մեջ՝ գտնվելով վերջինիս եզրային հատվածում։ 2002 թվականին՝ Իտալիայի փողոցի կառուցումից հետո, այս տարածքը որոշակի իմաստով կղզիացավ։ Տարածքի անբարեկարգ վիճակն ու խնամքի բացակայությունը հաշվի առնելով՝ այն հանրությանն այլևս չէր ծառայում որպես զբոսայգի։ Այդ ժամանակ այգու ծառերը հիվանդ էին, ծերացած և փտած[3], նստարանները մաշված և վնասված էին, իսկ շատրվանները՝ ավերված և չգործող։ Քաղաքի հենց այս հատվածում էլ 2018 թվականի սկզբին սկսվել և 2019 թվականին ավարտվել է Երևանի 2800-ամյակի այգու կառուցումը։ Այգու նախագծման աշխատանքները տևել են շուրջ կես տարի, իսկ կառուցման գործընթացը՝ մեկուկես տարի։ Համաձայն նոր ճարտարապետական նախագծի՝ կառուցման ընթացքում այգում փոխվել է ամեն ինչ։ Ամբողջությամբ փոխարինվել է անգամ այգու տարածքի հողը։  Continue reading «Երևանի 2800-ամյակի այգի»

Posted in Հայրենագիտություն

Պարզ լիճ

Պարզ լիճ

Պարզ լիճ, Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։

Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Posted in Հայրենագիտություն

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը`   Իջևան
Տարածաշրջանները`   Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Ընդհանուր տարածքը`   2704 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`   134.1

Ընդհանուր նկարագրություն

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև: Continue reading «Տավուշի մարզ»
Posted in Հայրենագիտություն

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Continue reading «Սուրբ Հարության տոն»

Posted in Հայրենագիտություն

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ: Continue reading «Ծաղկազարդ»

Posted in Հայրենագիտություն, Նախագիծ

Իմ Գյումրին

Գյումրեցիները ծանր ուտեստներ սիրող ժողովուրդ են։ Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ:  Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր բազմազան կերակրատեսակներով: Ճաշացանկը հարուստ է ու բազմազան: Բացի ավանդական ուտեստներից, որոնք գյումրեցու սեղանից անպակաս էին, կային նաև զուտ քաղաքին բնորոշ ուտեստներ:

Չես կարող գնալ Գյումրի ու չանախ չուտել։ Ամառ-ձմեռ, օրվա ցանկացած ժամի չանախը պարտադիր կերակրատեսակ է։ Այս ուտեստը պատրաստում են կովի պոչից կամ մսից, ավելացնում են լոբի կամ սիսեռ, կարտոֆիլ, համեմում բանջարեղենով ու կանաչեղենով, եփում այնքան, որ ուղղակի հալվի բերանիդ մեջ։

Soup-Chanakh-The-Loft

Մսային ու ֆիրմային մյուստ ուտեստը  քյալլան է։ Անունն ինքնին հուշում է՝ կենդանու գլխից են պատրաստում, շատ երկար եփում, հետո գլուխը մասերի բաժանում ու վայելում։ Կարդալով թվում է, թե սարսափ ֆիլմ ենք պատմում, բայց հավատացեք, քյալլա սիրողներն ասում են, որ  տավարի գլխամսի համը բացարձակ այլ է, ինչպես նաև տարբեր մասերի միսը տարբեր համ ունի,  պետք է ուղղակի ճիշտ ընկերակից գտնել՝  լավ օղի, բանջարեղեն, թթու։ Սովորաբար քյալլան ուտում են առավոտյան, քանի որ ծանրամարս ուտեստ է։

d5bfd5a1d5bed5a1d680d5ab-d684d5b5d5a1d5acd5a1

Պանրխաշ։ Թել պանիր, լավաշ, սոխառած, յուղ, ջուր։ Ափսեի մեջ շերտ-շերտ դնում են ձեռքով մանրացրած լավաշը, վրան թել պանիրը, երբ ափսեն լցվում է, վրան եռացրած ջուր են լցնում, այդ ջուրը քամում, ստացված զանգվածի վրա լցնում են յուղով տապակած սոխառածը։ Մի ընտիր-ընտիր ուտելիք, որից կշտանալ չկա։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լինի, որ համային բոլոր երանգները լավ վայելեք։

Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր տարբեր տեսակի ապուրներով, փլավներով ու շիլաներով, ոսպով փլավ, բլղուրով փլավով, բրնձով փլավով, չորթանով փլավով, չրով թիրիթով, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:

Հատուկ կերակրատեսակները իրենց մեջ ներառում են թաթար բորակին, տոլման, սաթրի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթավասին, չանաղը, թավան և այլն:

Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Խաշը ունի ավանդական պատրաստման իր յուրահատուկ բանաձևը: Այն պատրաստվում է կովի ոտքերից և ստամոքսից և մատուցվում է տարբեր բաղկացուցչների հետ՝ սխտոր, աղ, բողկ, դեղին պղպեղ, լավաշ, հանքային ջուր: Խաշի անմասն տարրն է օղին:Ավանդական խաշը մատուցվում է առավոտյան ժամը 7-ից 10-ը: Դարեր առաջ, երբ հարուստ մարդիկ մորթում էին կենդանիներին, նրանք վերցնում էին միսը և դեն էին նետում ոտքերը, իսկ աղքատ մարդիկ վերցնում էին դրանք, պատրաստում և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի:

Ալեքսանդրապոլում սև սուրճին զուգահեռ օգտագործում էին բոված-աղացած գարուց պատրաստված ըմպելիքը՝ «ղայֆան», և թեյը, որոնցով հյուրասիրում են հյուրերին։ Ալեքսանդրապոլում տղամարդիկ սիրում էին սուրճ խմել նաև սրճարաններում , որտեղ զրուցում էին քաղաքականությունից, քաղաքի անցուդարձից, գործարքներ էին կնքում, կամ, որն ավելի ընդունված էր՝ ունկնդրում էին հայտնի աշուղների երգերը:

Գյումրու ավանդական աղանդերի հավաքածուն իրենից ներկայացնում է տարբեր անուշաբույր և համեղ քաղցրավենքների մի խումբ: Ավանդական գաթան, փախլավան, շաքար լոխումը, շաքար չորակին բոլորի սիրելին են:

Գյումրի այցելության ժամանակ անպայման խորհուրդ է տրվում օգտագործել քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող ավանդական յաղլին՝ յուղով պատրաստված ու երեսին շաքարի փոշի ցանած խմորաթերթիկը:

4f749-44431648_2241709562778288_1928964010995747016_n

 

Posted in Հայրենագիտություն

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Հառիճավանք

Պատկեր:Վանական համալիր Հառիճավանք 4.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գտնվում է Հառիճ գյուղում, Գյումրուց 22 կմ հեռավորության վրա: (Նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։ Continue reading «Շիրակի մարզի տեսարժան վայրեր»