Posted in Ձմեռային ճամբար

Ազգային խաղեր, պարեր համագործակցային նախագիծ

6-րդ ջոկատի հյուրն էր կրթահամալիրի դասավանդող երաժիշտ և պարուսույց Արմենուհի Սոկրատունին:

Հետաքրքիր , ուսուցողական հանդիպում էր:
Միասին սովորեցինք , պարեցինք Ռաֆայելի պարը:

Ազգային խաղեր, պարեր համագործակցային նախագիծ

Posted in Ձմեռային ճամբար

Արտադրական ուսուցում. սովորող֊սովորեցնող նախագիծ /պանիր/

Արտադրական ուսուցման շրջանակներում մեր ավագ ընկերները Հասմիկ Ուզունյանի հետ միասին մեզ սովորեցրեցին ստանալ պանիր տան պայմաններում։ Մանրամասները ` տեսանյութերում։


Posted in Ձմեռային ճամբար

Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի մասին

Սպենդիարյանը հայ դասական երաժշտության հիմնադիրներից է: Յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով՝ Սպենդիարյանն ընդարձակեց ազգային երաժշտության ժանրային շրջանակները, դրեց հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմքը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան: Սերտորեն կապված լինելով իր ժամանակաշրջանի հետ Սպենդիարյանը միշտ ձգտել է կյանքը պատկերել բազմակողմանիորեն: Լայն մտահորիզոնի տեր կոմպոզիտորը հարստացրեց հայ երաժշտությունը նոր գաղափարներով, թեմաներով և կերպարներով, նոր արտահայտչամիջոցներով: Քնարականին ու կենցաղայինին զուգահեռ, որոնք, ի դեպ, նրա ստեղծագործություններում ներկայացված են բազմազան ձևերով, կոմպոզիտորն արծարծեց նաև քաղաքացիական թեմաներ: Սպենդիարյանի երաժշտության մեջ քնարական էջերի կողքին, հանդիպում ենք առնականության, հերոսականության, բուռն ցասում ու բողոք արտահայտող էջերի:

Posted in Ձմեռային ճամբար

Ճամբարային պատում

Ձմեռային արձակուրդներից հետո հունվարի 9-ից մենք հաճախում ենք ձմեռային ճանբար։ Ճամբարի ժամանակ 4-րդ և 5-րդ դասարանցիները բաժանվել են 6 ջոկատների։ Յուրաքանչյուր ջոկատն ունի իր դասացուցակը։ Ես ընտրել եմ 6-րդ ջոկատը։ Մեր ջոկատավարներն են Աչեր Բաստաջյանը և  Շուշան Ալեքսանյանը։ Առաջին շաբաթվա ընթացքում մենք ծանոթացանք մեր դասացուցակին և նախագծերին։ Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք ունեցել ենք հետաքրքիր հանդիպումներ բարձր դասարանցիների հետ, որոնք մեզ սովորեցնում էին օգտնել Photoshop-ից։ Երկրորդ հանդիպման ժամանակ բարձր դասարանցիները մեզ հետաքրքիր փաստեր պատմեցին տիեզերքի մասին։

Continue reading «Ճամբարային պատում»

Posted in Ձմեռային ճամբար

Ձմեռային խաղերը ճամբարում

Հունվարի 20-ին 3-րդ և 4-րդ ջոկատներով գնացել էինք Ջրվեժ սահնակ քշելու։ Մեր հետ եկել էին Արմինե Աբրահամյանը, Մադլեն Թերզյանը, Արմինե Գոգինյանը և Էլինա Սիմոնյանը։ Մենք բարձանում էինք մի փոքր դիք և այնտեղից սահնակներով սահում։ Երբ սովածացանք կերանք մեր ուտելիքները և խմեցինք տաք թեյերը։ Այնտեղ օդը սառն էր և մաքուր, այնպես որ իմ գլուխը պտտվում էր։

Posted in Ձմեռային ճամբար, Մայրենի 6, Ուսումնական ժամերգություն

Միասնական ընթերցումներ

Տերունական աղոթք. միասնական ընթերցում Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 

Ներսես Շնորհալի. Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս

Առաջի քո Տէր, Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ, աղաչոմք ըզքեզ, ողորմեա արեամբ քով փրկեալ հօտի: Քահանայ. Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

Օրհնեցէք զՏէր յերկինս. Ալէլուիա։ Օրհնեցէք զնա ի բարձունս. Ալէլուիա։ Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա։ Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա։