Posted in Հայրենագետի ակումբ, Նախագիծ

Կլոր սեղանի պատրաստություն

Ներկայացնում են՝
Գոհար Թալանչյան
Մարի Ավդալյան
Ժորա Գիժլարյան
Բարև ձեզ այսօր մենք ձեզ կպատմենք հայրենագիտական քվեստի մասին։ Նախ առաջինը մենք ձեզ կպատմենք թե ի՞նչպես է պետք կազմել և խաղալ։ Առաջինը կազմում եք հարցեր և այդ հարցերը պաղկվացնում ենք։ Իսկ եթե ճիշտ ենք պատասխանում ապա կարդում են մյուս թղտիկը և անցնում առաջ։ Իսկ եթե հարցին սխալ են պատասխանում ուրեմն ասում եք թե ինչ է պետք անել։ Քվեստին պետք է լինել ուշադիր և միասնական, որ չփչանա ամբողջ խաղը։ Քվեստը եթե կազմակերպված եք խաղում շատ ուրախ և շատ հետաքրքիր է անցնում։

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Ճամփորդության պատռաստություն դեպի Արատես

6 ժ․ 11 ր․
Արարատի մարզ

Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:
Continue reading «Ճամփորդության պատռաստություն դեպի Արատես»

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի մետրո և կենտրոն

Մարտի 9-ին հայրենագիտության ակումբով մենք գնացել էինք ճամփորդության դեպի Մետրոյի կայարաններ և Երևանի կենտրոնով։ Ճամփորդությունը սկսեցինք «Գարեգին Նժդեհի» կայարանից։ Այնտեղից ընկեր Սոնան գնեց մեր համար անհրաժեշտ քանակության ժետոններ, որ կարողանանք անցնենք մետրո։ Ժետոնը վառ նարնջագույն է, պլասմասից է, վրան նկարած մետրոյի լոգոտիպը, իսկ մյուս կողմում «Սասունցի Դավթի» արձանը։ Առաջինը դուրս եկանք «Սաունցի Դավթի» կայարան, և ընկեր Սոնան մեզ պատմեց արձանի մասին։ Արձանի քանդակագործն է Երվանդ Քոչարը, որը սովետական ժամանակաշրջանի ամենահայտնի հայ քանդակագործն է։ Արձանը տեղադրվել է 1959 թվականին։ Continue reading «Ճամփորդություն դեպի մետրո և կենտրոն»

Posted in Հայրենագետի ակումբ

Սանահինի վանք

Սանահինի վանք

Սանահինի վանքը գտնվում է Լոռու մարզի համանուն գյուղում :

Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների նստավայրը և տոհմական դամբարանը (մինչև 12-րդ դ. կեսը)։ Այն եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան: Սանահինում դասավանդում էին գիտություններ, երաժշտություն և բժշկություն, գրվում էին գիտական աշխատանքներ, այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանավոր գրիչները ու մանրանկարիչները։ Continue reading «Սանահինի վանք»
Posted in Հայրենագետի ակումբ

Լոռու մասին

Lori
Lori

Տարածք: 3,799 կմ2

Բնակչություն: 235,537 (2011թ․)

 

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը: Continue reading «Լոռու մասին»

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Փետրվարի 23-ին մենք հայրենագետների և բնագետների ակումբներով գնացել էինք Սևաբերդ սահնակ քշելու և ձնագնդի խաղալու: Մեր ճամփորդությունը կազմակերպել էր ընկեր Սոնան և ընկեր Շուշանը, մարզիչ ընկեր Միքայելը: Ճանապարհը տևեց մոտ 1 ժամ: Երբ հասանք տեղ, մեր բոլորի աչքերը սկսեցին ցավալ սպիտակ ձյունից և արևից: Ես համարում էի ինձ բախտավոր քանի որ ինձ հետ վերցրել էի հատուկ ակնոցներ, որոնք պաշտպանում էին իմ աչքերը: Այտեղ այնքան ձյուն կար, որ մեր ոտքերը խրվում էին մինչև ծնկները: Մենք դպրոցից մեր հետ վերցրել էինք սահնակներ և հերթով սահում էինք դքից: Ահավոր հոգնում էինք երբ բարձրացնում էինք սահնակները վերև և հիշեցի ռուսական մի ասացվածք. «Любишь кататься, люби и саночки возить»:

Posted in Հայրենագետի ակումբ, Ճամփորդություն

Սևաբերդ


46ր
34,1 կմ

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայիարևմտյան ստորոտին։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ և Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Continue reading «Սևաբերդ»