Posted in Ձմեռային ճամբար

Ճամբարային պատում

Ձմեռային արձակուրդներից հետո հունվարի 9-ից մենք հաճախում ենք ձմեռային ճանբար։ Ճամբարի ժամանակ 4-րդ և 5-րդ դասարանցիները բաժանվել են 6 ջոկատների։ Յուրաքանչյուր ջոկատն ունի իր դասացուցակը։ Ես ընտրել եմ 6-րդ ջոկատը։ Մեր ջոկատավարներն են Աչեր Բաստաջյանը և  Շուշան Ալեքսանյանը։ Առաջին շաբաթվա ընթացքում մենք ծանոթացանք մեր դասացուցակին և նախագծերին։ Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք ունեցել ենք հետաքրքիր հանդիպումներ բարձր դասարանցիների հետ, որոնք մեզ սովորեցնում էին օգտնել Photoshop-ից։ Երկրորդ հանդիպման ժամանակ բարձր դասարանցիները մեզ հետաքրքիր փաստեր պատմեցին տիեզերքի մասին։

Այդ շաբաթ մենք նաև հաճախեցինք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։

Երրորդ շաբաթվա ընթացքում մենք հնարում էինք խաղեր։ Ես պատրաստել եմ կենգուրուների մասին հարցեց։ Նաև մենք գնացել էինք մայրդպրոց հեծանիվ վարելու Աչեր Բաստաջյանի և Սոնա Սարքսյանի հետ։ Նաև Աչեր Բաստաջյանի հետ կարդացինք  Հովհ. Թումանյանի «Թմբկաբերդի առումը», և զրուցեցինք Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի մասին:

17-րդ ջոկատում միշտ հետաքրքիր և ուրախ է: Այս անգամ հյուրընկալել էինք քոլեջի ուսանողների :Դասընթացը վարեց քոլեջի ուսանող Դավիթ Մկրտչյանը : Միասին փորձեցինք հետաքրքիր երկրաչափական պատկերներ ստանալ:

Արտադրական ուսուցման շրջանակներում մեր ավագ ընկերները Հասմիկ Ուզունյանի հետ միասին մեզ սովորեցրեցին ստանալ պանիր տան պայմաններում։ Մանրամասները ` տեսանյութերում։

Արևմտյան դպրոցի 17-րդ ջոկատը կրթահամալիրի ամենաերաժշտական ջոկատն է :
Ճամբարային օրերի ընթացքում ուսումնասիրեցինք , բացահայտեցինք  հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական ուղին: Ունկնդրեցինք կոմպոզիտորի բազում ստեղծագործություններ՝ «Երևանյան Էտյուդներ, «Այ Վարդ , «Երեք Արմավենի, «Ալմաստ»:
Ամենատպավորիչը իհարկե «Ալմաստ» օպերան էր, գրված Հովհ.Թումանյանի «Թմկաբերդի առումը » պոեմի հիման վրա:
Հենց «Ալմաստ» -ի հետքերով էլ ուղևորվեցինք Ալ.Սպենդիարյանի տուն — թանգարան, բացահայտելու կոմպոզիտորի երաժշտական , կախարդական աշխարհը …
Շրջեցինք , նորովի ընկալեցինք կոմպոզիտորի երաժշտական աշխարհը, իսկ վերջում ինքներս կերտեցինք ,գունավորեցինք «Ալմաստ» օպերան իր հերոսներով:

 Հայկական ազգային օպերան.«Ալմաստ»

6-րդ ջոկատի հյուրն էր կրթահամալիրի դասավանդող երաժիշտ և պարուսույց Արմենուհի Սոկրատունին:

Հետաքրքիր , ուսուցողական հանդիպում էր:
Միասին սովորեցինք , պարեցինք Ռաֆայելի պարը:

Ազգային խաղեր, պարեր համագործակցային նախագիծ

Author:

Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և ծատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր : Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում։🔥👾👀

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *