Posted in Հայրենագիտություն

Զատկի ծես

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել: Continue reading «Զատկի ծես»

Posted in Մայրենի 6

Մոր գանձերը (Արևմտահայերենից թարգմանվաց)

ողերը և Ցոլեը երկու քույրեր էին։ Նրանք բնակվում էին համեստ տան մեջ, որն ընդարձակ պարտեզ ուներ։
Մի օր, իրենց մոր բարեկամուհիներից՝ Տիկ. Սոնան եկավ իրենց
այցելելու և իրենց մոր հետ պարտեզի մէջ  զբոսնելու։ Նա շատ
գեղեցիկ հագուստ էր հագել և զարդարված էր արժեքավոր
քարերով։ Շողերի քրոջը ասավ. «Տեսե՞լ ես մի այնպիսի կնոջ, որը տիկ․ Սոնայից ավելի
ներկայանալի է»։ Ցոլերը պատասխանեց. «Այո,
ճիշտ է որ նա իսկապէս ներկայանալի է իր ընտիր հագուստների մէջ,
սակայն մեր մայրիկն ավելի գեղեցիկ է»։ Շողերն ասավ. «Ճիշտ է, մեր
քաղաքի մէջ մեր սիրելի մայրիկի նման ավելի գեղեցիկ կին չկա»։

Քիչ անց, Շողերը և Ցոլերը միացան երկու կանանց՝ միասին
ճաշելու։ Իրենց մայրն ասաց, թե Տիկ. Սոնան անակնկալ  ուներ իրենց
համար. նա ցույց պիտի տար իր թանկարժեք քարերի տուփը, որն իր հետը բերել էր կարևոր նպատակի  համար։
Ճաշից հետո, Տիկ. Սոնան իր կողքին գտնվող ծրարը բացեց և միջից
հանեց  տուփը՝ մեկ առ մեկ ցոյց տալով իր մարգարիտները,
սուտակները, զմրուխտներն ու ադամանդները։ Շողերը և Ցոլերը շլացած
ու հիացած էին։ Նրանք ասացին. «Երանի մեր մայրն էլ նման
գոհարեղեններ ունենար»։ Զարմացած՝ Տիկ. Սոնան բարեկամուհուն
հարցրեց. «Իսկապե՞ս ընդանրապես թանկարժէք գոհարեղեններ չունե՞ս»։
Աղջիկների մայրը պատասխանեց. «Իհարկե չունեմ»։ Եվ Շողերին ու
Ցոլերին իրեն մոտեցնելով՝ ասաց․ «Նրանք են իմ գանձերը նրանք ինձ
համար ավելի թանկարժեք են, քան քո ունեցած բոլոր գոհարեղեններդ»։
Շողերն և Ցոլերը շատ հուզվեցին իրենց մոր խոսքերից, և հասկացան, որ մայրիկի համար իսկական հարստությունը իր զավակներն են։