Posted in Հայրենագիտություն

20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՄԱՐՍ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

1. Հայերեն անվանումը Հրատ է, ունի շիկակարմիր գույն, ինչի համար էլ հաճախ անվանում են նաև Կարմիր մոլորակ։ Արեգակից հեռավորությամբ 4֊րդն է, ըստ մեծության՝ 7֊րդը, մակերևույթի մակերեսը կազմում է 144,8մլն կմ²։ 

2. Միջին ջերմաստիճանը -63,1°C  է, մակերևույթի ջերմաստիճանը օրվա ընթացքում շատ մեծ չափով է տատանվում` ցերեկը կարող է հասնել +20°C, իսկ գիշերը` իջնել մինչև -153°C։ 

3. Առաջին անգամ Մարսը հեռադիտակով տեսել է Գալիլեո Գալիլեյը 1609թ.-ին։ 

4.  Մոլորակն ուսումնասիրելու համար պարբերաբար ուղարկվում են սարքավորումներ։ Ամենաերկարատև ուսումնասիրությունները կատարել է  <<Opportunity>> մարսագնացը, որը նախատեսված է եղել 3 ամիս աշխատանքի համար, բայց աշխատել է 15 տարի և լռել 2018թ-ին` փոշու հզոր փոթորիկի պատճառով։ Վերջին տեղեկությունները եղել են այն մասին, որ մարտկոցներն այլևս չեն աշխատում, իսկ շուրջը մթնում է։  Continue reading «20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՄԱՐՍ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ»

Posted in Մայրենի 6

Հաշվետու պատում

Գրել ողջ տարվա ընթացքում  կատարված աշխատանքների մասին մի քանի նախադասությամբ։Տեղադրել մայրենիիի բաժինը։Տեղադրել մայրենիի դասերից քեզ ամենից դուր եկած առաջադրանքը

Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն, Ստուգատես

Հայրենագիտության տարեկան հաշվետվություն

Գրել ողջ տարվա ընթացքում  կատարված աշխատանքների մասին մի քանի  նախադասությամբ։
 4-րդ դասարանից մենք սկսեցինք անցնել Հայրենագիտություն առարկան, մեր ուսուցչուհին է Սոնա Փափազյանը։ Մենք շատ նոր բաներ իմացանք, ընկեր Սոնայի հետ շատ ենք ճամփորդում, լինում ենք Հայաստանի տարբեր մարզերում և նոր բաներ իմանում մեր երկրի տարբեր տեղերի մասին։

Continue reading «Հայրենագիտության տարեկան հաշվետվություն»

Posted in Մայրենի 6

Կարմիր Գլխարկը

Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ։ Մայրիկն ու տատիկը նրան անչափ շատ էին սիրում Թոռնիկի ծննդյան օրվա կապակցությամբ տատիկը նրան կար­միր գույնի մի գլխարկ էր նվիրել, որր շատ էր դուր եկել աղջնակին։ Անվերջ նրա գլխին էր կարմիր գլխարկը, ասում են նույնիսկ գիշերները չէր հանում գլխիցկ։ Այդ պատճառով բոլոր ծանոթներն ու հարևանները նրան անվանում էին Կարմիր Գլխարկ։ Continue reading «Կարմիր Գլխարկը»

Posted in Մաթեմատիկա 6

Թեստ 6

Թեստ 6

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9։

1) 994929

2) 999499

3) 994992

4) 999992

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

1) 1, 10, 333, 4044, 5595

2) 1001, 101,20001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 223, 222, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 8-ին․ Continue reading «Թեստ 6»

Posted in Հայրենագիտություն

1918թ. Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը

Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ 1918 թվականի մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր): Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։

Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։
Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Հայկական զինուժին հաջողվեց հետ վերցնել Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։ Continue reading «1918թ. Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը»

Posted in Բնագիտություն 6

Ամփոփիչ հաշվետվություն բնագիտությունից

  1. Սա բնագիտության բաժնի հղումն է իմ բլոգում — Բնագիտություն

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։ Ես մասնակցել եմ «Հետաքրքիր փաստեր կենդանիների մասին«, «Կաթիլային ոռոգում գյուղատնտեսությունում«,  «Բույսերի խնամք«, «Ադամաթուզի մասին» նախագծերին։

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Մեր քննարկված ուսումնական նյութերից, ավելի հետաքրքիր էր «Բույսերի խնամք» նախագիծը, ոչ մեկը դժվար չէր , բոլորը հեշտ էին։ Continue reading «Ամփոփիչ հաշվետվություն բնագիտությունից»

Posted in Մաթեմատիկա 6

Թեստ 3

  1. Ութ հազար յոթ հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
  • միավորների 2) տասնավորների                3)հարյուրավորների                         4) հազարավորների             5) ոչ մի կարգում:
  1. Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
  • 1000 2) 1001            3) 1234             4) 1023            5) 1100
  1. Նվազելին մեծացրել են 5-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը

Continue reading «Թեստ 3»