Posted in Բնագիտություն 6

Ուսումնական ձմեռ․ ինչու եմ սիրում այս միրգը։ Ադամաթուզի մասին

Բանանը (ադամաթուզը) մեր օրգանիզմի համար հրաշալի էներգիայի աղբյուր է: Բանանը իր մեջ պարունակում է շաքարի երեք տեսակ՝ սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա: Եվ սա է հենց այն գաղտնիքը, որ այն մեզ գրեթե ակնթարթորեն էներգիա է հաղորդում: Մարդկանց մեծ մասը իրենց լավ է զգում բանանի օգտագործումից հետո: Դա կապված է նրա հետ որ բանանը պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան՝ սպիտակուցի տեսակ, որը օրգանիզմում վերածվում է սերոտոնինի: Սերոտոնինը դա հորմոն է, որը պատասխան է տալիս հանգստի և լավ տրամադրության համար: Բանանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ երկաթ, որը խթանում է հեմոգլոբինի արտադրությունը արյան մեջ։ Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը դրական է ազդում զարկերակային ճնշման վրա և փոքրանում է ճնշման բարձրացման և սրտի կաթվածի հավանականությունը: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կալիումի մեծ պարունակության հետևանքով, այս միրգը ուժեղացնում է ուշադրությունը և բարելավում է ուղեղի աշխատանքը: Բանանը նաև պարունակում է կալցիում, ֆոսֆոր, բ-կարոտին, վիտամին B1, B2, B3, ասկորբինաթթու, տրիպտոֆան, մեթիոնին, լիզին։

Հայտնի է բանանի 500 տեսակ։ Կեղևի գույնը կարող է լինել դեղին, կանաչ, կարմիր կամ էլ նույնիսկ արծաթագույն։ Միջուկը՝ սպիտակ, կաթնագույն, դեղին կամ նարնջագույն։

Բանանը ամենահին մշակաբույսերից է, իսկ արևադարձային երկրների համար ամենակարևոր սննդային բույսը և արտահանման գլխավոր բաղադրիչն է։ Հասած բանանները ողջ աշխարհում լայնորեն կիրառվում են սննդի մեջ, դրանք օգտագործում են մեծաքանակ ճաշատեսակներ պատրաստելիս։ Բացի թարմ վիճակում կիրառումը՝ որոշ ժողովուրդների խոհանոցներում բանանը տապակվում կամ եփվում է թե՛ կեղևահանված վիճակում, թե՛ կեղևով։ Բանանը նաև չորացնում են, պահածոյացնում, օգտագործում բանանի ալյուր, մարմելադ, օշարակ, գինի պատրաստելիս։ Աճեցվում են տաք և խոնավ կլիմա ունեցող արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Գոյություն ունեն ուտելի բանանի բազմաթիվ տեսակներ։ Չափսը, գույնը և ձևը կարող են զգալիորեն տարբերվել՝ կախված տեսակից կամ ցեղից, բայց ամենից հաճախ դրանք լինում են երկարավուն։ Պտղի երկարությունը տատանվում է 3-40 սմ-ի սահմաններում, հաստությունը՝ 2-8 սմ։

Author:

Իմ մասին` Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և շատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր ֆիլմեր դիտել: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում և ես շատ եմ հավանում իմ դպրոցը։ ♥♥♥♥

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *