Posted in Բնագիտություն 6

Ուսումնական ձմեռ․ ինչու եմ սիրում այս միրգը։ Ադամաթուզի մասին

Բանանը (ադամաթուզը) մեր օրգանիզմի համար հրաշալի էներգիայի աղբյուր է: Բանանը իր մեջ պարունակում է շաքարի երեք տեսակ՝ սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա: Եվ սա է հենց այն գաղտնիքը, որ այն մեզ գրեթե ակնթարթորեն էներգիա է հաղորդում: Մարդկանց մեծ մասը իրենց լավ է զգում բանանի օգտագործումից հետո: Դա կապված է նրա հետ որ բանանը պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան՝ սպիտակուցի տեսակ, որը օրգանիզմում վերածվում է սերոտոնինի: Սերոտոնինը դա հորմոն է, որը պատասխան է տալիս հանգստի և լավ տրամադրության համար: Բանանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ երկաթ, որը խթանում է հեմոգլոբինի արտադրությունը արյան մեջ։ Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը դրական է ազդում զարկերակային ճնշման վրա և փոքրանում է ճնշման բարձրացման և սրտի կաթվածի հավանականությունը: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կալիումի մեծ պարունակության հետևանքով, այս միրգը ուժեղացնում է ուշադրությունը և բարելավում է ուղեղի աշխատանքը: Բանանը նաև պարունակում է կալցիում, ֆոսֆոր, բ-կարոտին, վիտամին B1, B2, B3, ասկորբինաթթու, տրիպտոֆան, մեթիոնին, լիզին։ Continue reading «Ուսումնական ձմեռ․ ինչու եմ սիրում այս միրգը։ Ադամաթուզի մասին»