Posted in Բնագիտություն 6, Երգ-Պար, Հայրենագետի ակումբ, Հայրենագիտություն, Ճամփորդություն, Մայրենի 6, Նախագիծ

Արատեսյան ճամփորդություն

Արատեսը մի փոքրիկ գյուղ է Վայոց ձորի մարզում (մարզկենտրոնը Եղեգնաձոր)։ Այնտեղ գնալուց մենք անցել ենք Արարատի մարզը (մարզկենտրոնը Արտաշատ)։ Մենք մի քանի տեղ կանգ առանք։ Ընկեր Սոնան պատմեց մեզ Արփա գետի մասին։ Արփա գետը սկիզբ է առնում Թեք սարի լեռներից, Յերմուկ քաղաքին շատ մոտ։ Արփա գետին կառուցվել է Կեչուտի ջրամբարը, այսինքն ջուր հավաքելու վայր։ Արփա գետը անվանում են նաև Արփաչայ, չայ նշանակում է գետ։ Արփա գետը Արաքս գետի ձախ վտակն է։ Հետո մենք գնացինք Զորաց եկեղեցի, որը գտնվում է Եղեգիս գյուղում։ Ընկեր Սոնան մեզ պատմեց, որ այս եկեղեցին կառուցվել է հատուկ պատերազմ գնացող զինվորների համար, որ իրենք գան ձիու վրա նստած, խորանից օրհնություն ստանան և գնան պատերազմ։ Դրա համար էլ այս եկեղեցին ստացել է այդ անվանումը Զորաց եկեղեցի, այսինքն զինվորների կամ ուժ տվող եկեղեցի։ Հետո մենք հասանք Արատեսի ճամբարը։ Այնտեղ մենք զբոսնեցինք և ծանոթացանք տեղին։ Այնտեղ կար քարանձավ, որի վրա փորագրված էր քարանձավի հոգին, կային նաև ժայռապատկերներ։ Այնտեղ կար նաև մի հին և քանդված եկեղեցի, որի անունն է Արատեսի վանք։ Առավոտյան մենք գնում էինք մարզվելու։ Նաև հավաքեցինք խնձոր և հավեսով կերանք։ Հետո գնացինք մասուր հավաքելու։ Ընկեր Շուշանը, պատմեց մի քանի բան մասուրի մասին։ Արատեսի ճամբարում են գտնվում մեր մեղուները։ Ընկեր Արմինեն պատմեց մի քանի փաստ մեղուների մասին, օրինակ, որ մեղուները կատաղում են սև գույնից։ Տեսանք թե ոնց է նա պատրաստում փեթակները ձմռան գալուն։ Երեկոյան մենք խարույկ վառեցինք, մարշմելոու խորովեցինք և տարբեր խաղեր խաղացինք։ Վերջին օրը, երբ վերադառնում էինք Երևան, կանգ առանք Եղեգիս գետի ափին և բարձրացանք Սմբատաբերդ։ Ճանապարհին լիքը ալոճ հավաքեցինք և կերանք։ Սմբատաբերդը պաշտպանական դեր է ունեցել։ Ունի բարձր ու լայն պարիսպներ։ Այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ ստացել է Սմբատի բերդ անունը։

Այսքանը իմ Արատեսյան ճամփորդության մասին։

Author:

Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և ծատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր : Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում։🔥👾👀

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *