Posted in Բնագիտություն 6

Հյուսիսային Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Continue reading «Հյուսիսային Ամերիկա»

Posted in Մայրենի 6

Աշուն

Երևանում շատ գեղեցիկ և երկար աշուն է լինում։ Եղանակը անուշ տաք է։ Տերևաթափը զարմացնում է իր տարբեր գույներով։ Տերևերը դառնում են նարնջագույն, կարմիր, դեղին, դեղնականաչ։ Երբեմն երկինքը դառնում է մոխրագույն և անձրև է գալիս։ Ես շատ եմ սիրում աշունը։ Սիրում եմ նայել տերևաթափին և սիրում եմ լսել անձրևի կտկտոցը անձրևանոցին։ Նաև սիրում եմ աշունը որովհետև ծնվել եմ աշնանը։