Posted in Մայրենի 6

Գործնական աշխատանք 31-35

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել /նվիրել/: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք /թանկարժեք/ ունեցող նվեր էլ էր ընծա բերել /նվիրել/` կովերի` ոսկուց ձուլած /ոսկեձուլ/ դրոշմապատկերներ:

Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ /ավարտվեց/, գարմանք ու հիացմունք առաջացրեց /զվարճացավ/ բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված /մարմարե/, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը /նրբագեղ/: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ /մոռանալ/ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները /պատմագրողները/  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի /ոճրագործ/ անունը:

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Մատնաչափ — մատի չափ ունեցող
Կիսագունդ- գնդի կեսը
Անհարթ — հարթություն չունեցող
Անտեսանելի — ոչ տեսանելի
Ինքնաշարժ — ինքնուրույն շարժվող
Սկզբնական — սկիզբ հանդիսացող
Արևմտաեվրոպական — Արևմտյան Եվրոպային բնորոշ
Աստղադիտարան — աստղերը դիտելու տեղ
Համաշխարհային — ամբողջ աշխարհում
Հավասարաչափ — հավասար չափ ունեցող

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:  

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Անդր-Անդրկովկաս, անդրադարձ, անդրաշխարհ

Հակ-Հակադարձ, հակակշիռ

Համ-Համարձակ, համատարած, համակշիո, համադրել

Ենթ- Ենթադրել

Նախ- Նախահարձակ

Ներ-Ներաշխարհ, ներմուծել

Վեր-Վերականգնել, վերադարձ 

Տար-Տարաշխարհիկ

Փոխ-Փողադարձ

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային, ծայրահեղ, ստամոքսային, գիտակցություն, ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ, ձեռնարկ, մանրէ, փոխանակություն:

35. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողն ինքնամաքրելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել օրգանական (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոններով (թափ, ոն), բնակավայրերում (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոններով (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդությունների (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ: Գիտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական) առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին  միջավայրի (մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն)  միջոցներ ստեղծելու մասին:

Author:

Իմ մասին` Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և շատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր ֆիլմեր դիտել: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում և ես շատ եմ հավանում իմ դպրոցը։ ♥♥♥♥

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *