Posted in Մայրենի 6

Ղազարոս Աղայան «Ծույլ տղա»

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:

— Ի՞նչ արհեստ սովրիմ, — փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց
բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է
փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ
անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք — տաք պղնձին նաշադիր քսեմ,
ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ:

— Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ
գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ
կուզի լինի:

— Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի
ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ
է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:

— Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում, ամբողջ
օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ
վազվզել: Չէ´, այդ էլ բան չէ:

— Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից
կանչեմ — «Քար ու կի´ր տվե˜ք, ցե´խ ուղարկեցե˜ք, աղյո´ւս ձգեցե˜ք»: Այսպես կգոռամ և
կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե
հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդե՞մ:
Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է:

— Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ,
ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ,
թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ
կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:
1882

1. Բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը:
կլեկչի — անագագործ
փուքս — կաշուց պատրաստած պարկաձև գործիք, որ բացվելիս՝ լցվում է օդով և փակվելիս՝ օդը ուժով դուրս է փչում մի նեղ ծակից և գործ է ածվում դարբնոցներում կրակը փչելու՝ արծարծելու համար
նաշադիր — սուր հոտով հղուկ նյութ
նալբանդ — պայտար
ամեհի — անսանձ
աքացի — ոտնահարված
դյուրգյար — երկաթագործ
բրուտ — խեցգործ

2. Խորհո՛ւրդ տուր տղային:
Ես խորհուրդ կտաի տղային որ նա շատ աշխատեր, որ հասներ նրա նպատակներին։ Չկան հեշտ մասնագիտություններ, բոլոր մասնագիտություններն էլ ունեն դժվարություններ, բայց եթե դու դժվարություններից վախենաս, երբեք չես կարող սովորել և դառնալ մասնագետ։

3. Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ էր տղայի որոշումը, ինչո՞ւ:
Ես կարծում եմ որ ոչ, որովհետև նա կարող է դարնալ աղքատ և գումար չունենալ։

Author:

Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և ծատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր : Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում։🔥👾👀

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *