Posted in Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանի մասին

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:

Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են Հիշողություն, Ճախարակ, Սերմնացան, Մանուշակ բանաստեղծությունները, Տորք Անգեղ պոեմը:

Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը Արեգակ Առավոտը գյուղում, Ճախարակ և այլն այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են Արություն և Մանվել, Երկու քույր վեպերը:

Posted in Մայրենի 6

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/
Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի: Continue reading «Ցախավելի գաղտնիքը»