318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել էին (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ էր (էր, էին): Ես գիտեի (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ էր (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում էինք (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ ցուցադրի (ցուցադրի, ցուցադրեն):
Նախադասություն
291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:
Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: — Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված: — Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուղտավորին:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը: — Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ: Continue reading «06/12»