Posted in Մայրենի 6

Ոսկի քաղաքը /1-5 մաս/

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։ Continue reading «Ոսկի քաղաքը /1-5 մաս/»

Posted in Մայրենի 6

Նապաստակի մը օրագիրը

  1. Ընթերցի՛ր պատմվածքի առաջին հատվածը:
  2. Առանձնացրո՛ւ այն բառերն ու արտահայտությունները, որոնք շատ նման են արևելահայերեն լեզվին։

Առավոտ, դուրս, կաղամբ, գույն, մատղաշ, արև, կար, առաջ, ականջներ, զգույշ, իսկույն, տուն, մտա, դուրս, ելա, չորս, բանջարանոց, թռչուններ, որքան, Աստված, չգիտես, աշխարհներ։

  1. Տեքստում գտի՛ր տրված արտահայտությունների հոմանիշները։ Առավոտ շուտ-Առավոտ կանուխ, ցած ընկավ — վար ինկավ, ի՞նչ կլիներ — Ի՞ նչ կըլլար, բնից դուրս — բույնեն դուրս , չեմ կարող — չեմ կրնար։
  2. Մի քանի բառ կամ արտահայտություն էլ ի՛նքդ առանձնացրու և բացատրի՛ր: