Posted in Մայրենի 6

Անճոռնի ճուտիկը

Հանս Քրիստիան Անդերսեն «Անճոռնի ճուտիկը» համառոտ

 

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:

Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները: Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում ապրում է ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց, ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:

Ճուտիկը հեռանում և բնակվում է լճում: Այստեղ էլ բոլորը ծիծաղում են նրա վրա: Մի օր նա տեսնում է կարապներին և շատ սիրում է նրանց այնպես, ինչպես ոչ ոքի չի սիրել:

Այնուհետև բադիկը սառչում է սառույցի մեջ: Նրան գտնում է գյուղացին և տուն է բերում: Երբ բադիկը ուշքի է գալիս, վախից փախչում է գյուղացուց: Ողջ ձմեռը նա անցկացնում է եղեգներում: Գարնանը նա օդ է խոյանում և տեսնում է լողացող կարապներին: Նա մոտենում է նրանց և հանկարծ ջրում տեսնում է իր արտացոլանքը: Նա ևս դարձել է գեղեցիկ կարապ: Ընդ որում կարապները կարծում են, որ նա ամենագեղեցիկ կարապն է: Անճոռնի ճուտիկ եղած ժամանակ նա երազել անգամ չէր կարող այդպիսի երջանկության մասին:

 

Առաջադրանքներ.

1.Դուրս գրի՛ր այն բառերը, որոնք լսում և գրում ես այլ կերպ:

Վերջին, անգամ, հարձակվել, խեղճ, պաշտպանել, համբերել, ծանոթություն, որ,  բարեկամություն, որսորդ, որսաշուն, ընդունել, ոչ ոք, այնուհետև, մեջ, երբ, օդ, ևս, դարձել, երջանկություն:

2.Տրված բառերը դարձրու գործողություն:

Երգ — երգել, պար — պարել, ծիծաղ — ծիծաղել, լաց — լացել, խաղ — խաղալ, լող — լողալ, վազք — վազել, բաց — բացել, փակ – փակել

3.Հորինի՛ր <<Չքնաղ ճուտիկը>>

Մի օր մի ճուտիկ դուրս եկավ հավաբնից և բոլորը նայում էին նրան: Ինչու՞: Որովհետև նա չքնաղ էր. նա ուներ վառ դեղին փետուրներ, դեղին թևիկներ, սիրուն աչիկներ և փոքրիկ տոտիկներ: Բոլորը ուզում էին նրա հետ ընկերանալ: հետո նա պատահական ընկնում է ցեխի մեջ և նմանվում է անճոռնի ճուտիկի: Ոչ ոք չէր ուզում նրա հետ ընկերություն անել: Նույնիսկ նրա մայրիկը նրան չի ճանաչում: Երբ նա վերադառնում է հավաբուն նրա մայրիկը ասում է նրան.

— Դուրս արի իմ հավաբնից, անճոռնի ճուտիկ:

Ճուտիկը նեղվում է և դուրս գալիս հավաբնից: Այդ պահին դուրսը անձրև էր գալիս և խեղջ ճուտիկը թրջվում է: Անձրևից նա մաքրվում է ցեխից և դառնում է առաջվա պես չքնաղ ճուտիկ:

4.Համացանցից գտիր համանուն մուլտֆիլմը և հղումը տեղադրիր բլոգում:

https://www.youtube.com/watch?v=xJeqL52ht5k

Author:

Իմ մասին` Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և շատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր ֆիլմեր դիտել: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում և ես շատ եմ հավանում իմ դպրոցը։ ♥♥♥♥

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *