Posted in Մայրենի 6

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

ա:Մի գդակ կարի գլխիս հարմար:

Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշան— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փնթփնթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկա
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

քեռի Քուչի

ուստա Փիսո

դիվանբաշի

2. Դուրս գրի՛ր ընգծված բառերը և գրիր դրանց կամ հականիշները, կամ հոմանիշները:

կատվի կուշտ-մոտ, հեռու

մրսեց-սառեց, շոգեց, տաքացավ

գդակ-գլխարկ, փափախ

քուրք-վերարկու

թանկագին-էժանագին

ծանդր-ծանրաքաշ, թեթև

մեծ-հսկա, ծոշոր փոքր

ցուրտ-շոգ

բարկանալ-զայրանալ, գովել

խոսում- լռել

վերադարձամ- եկավ,գնաց

գիշեր-ցերեկ, կեսօր, առավոտ

կորավ- փախնել, թաքնվել, գտնել

մոռացել-չհիշել, հիշել

անպատիվ- պատվավոր

3. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

 

4. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

5. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

6. Ինչպիսի՞ն է կատուն, բնութագրի՛ր նրան:

Կատուն շատ մեծամիտ, խորամանկ, ստախոս, չար, մեծախոս էր:

7. Ինչպիսի՞ն էր շունը:

Շունը շատ բարի, միամիտ և ճաղատ էր:

8. Արդարացրո՛ւ կատվին: Բանավոր

9. Կատվի անունից շանը նամակ գրի՛ր և ներողություն խնդրի՛ր նրանից:

Բարի աջողում քեռի Քուչի: Կներես, որ ես քո համար գդակ չկարեցի: Ես այսօր կկարեմ :

 

Author:

Իմ մասին` Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և շատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր ֆիլմեր դիտել: Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում և ես շատ եմ հավանում իմ դպրոցը։ ♥♥♥♥

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *