Հունաստան

Ամանոր, տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Հունաստանում Ամանորը կամ Սուրբ Վասիլիի օրը նշվում է հունվարի 1-ին: Հունվարի 1-ը կարևոր ամսաթիվ է հույների համար: Բացի Նոր Տարվա առաջին օրը լինելուց՝ այն նաև Սուրբ Վասիլիի կամ ինչպես հույներն են ասում՝ «Ագիոս Վասիլիսի» օրն է: Այս Սուրբը հայտնի է որպես բարերար, ով բարի և
առատաձեռն է աղքատների նկատմամբ: Ամանորի գիշերը նա բուխարիով այցելում է երեխաներին և նվերներ թողնում բուխարուց կախված գուլպաների մեջ:Հունական ավանդույթների համաձայն՝ Հունաստանի բնակիչներն Ամանորին հյուր գնալիս իրենց հետ քար են տանում, որը նետում են հյուրասեր տան շեմին: Եթե քարը ծանր է, ասում են. «Թող տանտիրոջ հարստությունը լինի նույնքան ծանր, որքան այս քարն է»: Իսկ եթե քարը փոքր է, ապա ասում են. «Թող տանտիրոջ աչքի փուշն այնքան փոքր լինի, որքան այս քարն է»: Հունաստանում Ամանորին օտարերկրացիներին խորհուրդ է տրվում հետևել մի շարք արգելքների. չգոռալ, չաղալ և չխմել սուրճ, տուն չթողնել սև շների, չկոտրել ամաններ և այլն:
Թարգմանություն
Ձմեռ պապիկ-Սանտա Կլաուս
տոնածառ-քրիստո գենիատիկո վեդրո
