Posted in Մայրենի 6

Ձմեռային հանելուկներ

 

Այն ի՞նչն է այն ի՞նչը, կլոր է, սպիտակ է, ձու չէ, չի կոտրվում, այլ ձեռքի մեջ հալվում է:

(ձնագնդի)

Ամանորը լույսերով է զարդարում, նրա տակն է Ձմեռ Պապը նվեր դնում:

(տոնածառ)

Մարմինը գնդակ, գլխին դույլից գդակ: (ձնե մարդ)

Posted in Մայրենի 6

Նամակ ձմռանը

Բարև ձմեռ: Ես այնքան էի սպասել, որ դու գայիր: Ես քեզանից կուզեմ ուրախություն, երջանկություն և ամենակարևորը լավ օրեր: Գիտեիր ձմեռ, ես շատ եմ սիրում ձյուն, ասեմ ինչու , որովհետև ես կարող եմ իմ ընկերների հետ ձնագնդի խաղալ, կարող ենք ձնեմարդ սարքել: Այդպիսի լավ օրեր անցկացնել:Ես շատ եմ սիրում ձմեռ: