Posted in Մայրենի 6, Նախագիծ

Ուրախություն նվիրող մարդուկը

Կար-չկար մի մարդուկ կար: Նա ուներ մի մեծ պարկ, որի մեջ կար շատ-շատ ուրախություն: Տանից դուրս գալիս նա միշտ վերցնում էր իր հետ այդ պարկը: Եվ փողոցով քայլելիս, երբ տեսնում էր ինչ-որ տխուր մարդ, բացում էր իր պարկը, հանում մեջից մեկ հատ ուրախություն և նվիրում անցորդին: Դրա համար էլ նրան բոլորը սիրում էին և կանչում «Ուրախություն նվիրող մարդուկ»: