Posted in Ճամփորդություն, Մայրենի 6, Նախագիծ

Երևան

Երևանը շատ հին քաղաք է, այն կառուցել է Արգիշտի Ա արքան մ.թ.ա. 782 թվականին: Երևանը 2802 տարեկան է: Քաղաքը գտնվում է ծովից բավականին բարձր մակարդակի վրա` շուրջ 1000 մետր: Երևանում հայտնաբերված հնագույն բնակավայրը Հրազդանյան քարայրն է, այն գտնվում է Երևանյան լճի մոտ: Երևանի անվանման մասին ամենահայտնի ավանդազրույցն ասում է, որ ջրհեղեղից հետո Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել «երևաց, երևաց», որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան: Մեր մայրաքաղաքը շատ օտարերկրացիներ անվանում են «արևոտ Երևան», Երևանը տարվա մեջ միջինում 300 արևոտ օր է ունենում: Երևանը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք», քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն տուֆից: Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 1.074 միլիոն մարդ: Այդ բնակչության 98% -ը հայեր են: Երևանը ամենաանվտանգ քաղաքներից է: Իսկապես, այստեղ քեզ անվտանգ ես զգում, նույնիսկ գիշերը չես հանդիպի հարբած կամ ագրեսիվ մարդկանց: Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում` Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը: Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, գրքերի ու ձեռագրերի թանգարանը: Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Քաղաքում գործում է մետրոպոլիտենը, որը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին: Այն ունի մեկ գիծ և 10 կայարան: Ինչպես կատակում են տեղացիները, մետրոն միացնում է կենտրոնը կենտրոնին: Հայաստանի ջուրն այնքան մաքուր է, որ կարող ես այն խմել ծորակից: Հայաստանի մայրաքաղաքում դուք երբեք ծարավից չեք մեռնի, քանի որ փողոցներում շատ են ցայտաղբյուրները, որոնք ժողովուրդն անվանում է «պուլպուլակ»:

Author:

Ողջյո՜ւն. Ես Մարին եմ, 11 տարեկան եմ։ Ծնունդս հոկտեմբերի 22-ին է, սիրում եմ ֆիլմեր դիտել և նկարել:Գնում եմ անգլերենի պարապմունքների և ծատ լավ գիտեմ ռուսերեն։ Սիրում եմ ճանապարհորդել և ընտանիքիս հետ հետաքրքիր : Ես վեցերորդ դասարան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբասացի կրթահամալիրում։🔥👾👀

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *